Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԻ նախարարության և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ողջ անձնակազմին Սիրիայի ժողովրդին ու հայկական համայնքին ցուցաբերած պարբերական աջակցության համար: 2018թ. ընթացքում ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռները Հայաստանից Սիրիա են տեղափոխել մոտ 100 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։

Ողջունելով հյուրին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկակական կողմից դիվանագիտական առաքելություն իրականացնող աձնակազմին՝ ի դեմս Տ. Գևորգյանի, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում հայ համայնքին ապավեն և զորավիգ լինելու համար:

Տեսանյութեր

Լրահոս