ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կես տարում առաջին անգամ ծովային հետեւակի համատեղ վարժանքներ են սկսե
ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը վեցամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ նոյեմբերի 5-ին սկսել են ծովային հետեւակի KMEP (The Korea Marine Exercise Program) համատեղ վարժանքները գումարտակների մակարդակով։ Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին երկուստեք մասնակցում են մոտավորապես 500 մարտիկներ, ինչպես նաեւ հետեւակի դեսանտագրոհային մարտական մեքենաներ:
Վարժանքների նպատակը, որոնք տեղի կունենան Կորեայի Հանրապետության հարավ-արեւելքում՝ Պհոհան քաղաքի շրջանում, «համատեղ պաշտպանողական վիճակի պահպանումն է» եւ փոխգործակցության մակարդակի բարձրացումը:
Սկզբնապես 2018 թվականի համար պլանավորված Էր նման զորավարժություների 18 փուլ, սակայն դրանց մի մասը չեղարկվեց Սեուլի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների ջերմացման ֆոնին, ուստի դրանցից անցկացվեցին միայն 11-ը: 2019 թվականին պլանավորված է ծովային հետեւակայինների համատեղ զորավարժությունների 24 փուլ:
Ընդսմին Սեուլում հույս են հայտնել , որ ԿԺԴՀ-ն ձեռնպահ կմնա այդ զորավարժությունները քննադատելուց, քանի որ դրանց մասշտաբները մեծ չեն: Ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան չեղարկել են Ulchi Freedom Guardian խոշոր զորավարժությունները, որոնք պետք Է անցկացվեին օգոստոսին, եւ ռազմաօդային ուժերի Vigilant Ace վարժանքները, որոնք ծրագրված Էին դեկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: