Բնական ըմպելիք, որը կօգնի լավացնել արյան շրջանառությունը, մաքրել այունն ու անոթները
Բազմաթիվ գործոնների ազդեցությամբ արյան շրջանառությունը կարող է վատանալ, ինչը հանգեցնում է մի շարք խնդիրների: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս բնական միջոցները կօգնեն լավացնել արյան շրջանառությունը:
Ելակով և թուրինջով կոկտեյլ: Բաղադրիչները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը: Դրանք հարուստ են նաև A, C վիտամիններով և հանքանյութերով:
Բաղադրիչներ
- 2 թուրինջի հյութ
- 6 ելակ
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
- կես բաժակ ջուր՝ 100 մլ:
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Կոկտեյլն օգտագործեք նոր պատրաստված վիճակում՝ շաբաթվա ընթացքում նվազագույնը 3 անգամ:
Բազուկի հյութ: Բազուկը նյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել նյութափոխանակության արգասիքները: Վիտամիններն ու հանքանյութերը հնարավորություն են տալիս վերականգնել արյան շրջանառությունը:
Բաղադրիչներ
- 3 միջին բազուկ
- կես բաժակ ջուր՝ 100 մլ:
Բազուկի հյութը խառնեք ջրի հետ, խմեք: Օգտագործեք թարմ վիճակում՝ օրվա ընթացքում երկու անգամ:
Իմբիրով թուրմ: Իմբիրը հակաբորբոքային ազդեցություն ունի, կարող է նպաստել արյան շրջանառության լավացմանը:
Բաղադրիչներ
- 200 մլ ջուր
- 10 գրամ իմբիր
- 1 ճաշի գդալ մեղր:
Իմբիրի վրա եռացրած ջուր լցրեք: 10-15 րոպե անց ավելացրեք մեղրը, խմեք:
Վարունգի և նեխուրի հյութ: Այս հյութը կօգնի դուրս բերել տոքսինները, պայքարել բորբոքման դեմ, նվազեցնել արյան շրջանառության հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը:
Բաղադրիչներ
- 2 վարունգ
- 1 ճյուղ նեխուր
- 1 բաժակ ջուր՝ 200 մլ:
Վարունգը կտրատեք, հարեք մյուս բաղադրիչների հետ: Օգտագործեք օրվա ընթացքում երկու անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը