«Իսկ միգուցե խոսքը գնում էր խաղաղության դիմաց տարածքներ հանձնելո՞ւ մասին». Խոսրով Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«ԱՄՆ հեռացող դեսպանն ասում է՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց, ինչը նորույթ էր մեզ համար։ Այդ ֆոնին գալիս է մեկ այլ պաշտոնյա և խոսում է, որ լեգիտիմ ընտրությունների արդյունքում կարող ենք պատուհան բացել. իսկ միգուցե խոսքը գնում էր խաղաղության դիմաց տարածքներ հանձնելո՞ւ մասին»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Այսինքն՝ մեզ արդեն ակնհայտորեն ակնարկում են, որ կա պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն, և հարկավոր էբ գցել-բռնել՝ արդյոք սա ինչի՞ կարող է հանգեցնել։ Ինձ հատկապես մտահոգեց, որ Բոլթոնը Հայաստան այցելեց Ադրբեջանից հետո։ Համաձայնեք, որ մտահոգվելու հիմքեր կան, առավել ևս, որ այս ամենը ներկայացվում է Իրանի շուրջ օղակը սեղմելու՝ ԱՄՆ-ի ընդգծված քաղաքականության ֆոնին»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ շատ ուրախ կլինի, եթե բոլոր մտահոգությունները չեզոքացվեն։

Դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նա հետևյալն ասաց. «Համաձայնեք, որ մտահոգվելու հիմքեր կան։ Ուստի պարտադիր չէ, որ դուք, բայց կան ավելի ցածր, բայց պատասխանատու դերակատարներ, որոնք կարող էին իրենց անդրադարձն անել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս