Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել
Թուրքիայի Մարդինի նահանգում խոշոր ահաբեկչության փորձ է կանխվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Տեղեկության համաձայն՝ նահանգի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում առգրավվել է բեռնատար, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 250 կգ պայթուցիկ նյութեր:
Ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 5 մարդ:
Ձերբակալվածների անունները և այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: