Կարևոր է. անոթների, սրտի, մաշկի, հոդերի առողջությունը կախված է այս վիտամինից
                                    Օրգանիզմին ճիշտ աշխատանքի համար բավարար քանակով սննդարար նյութեր են անհրաժեշտ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ առողջության համար կենսական կարևորություն ունի վիտամին C-ի բավարար մակարդակը:
Ինչու է այս վիտամինն այդքան կարևոր
- Վիտամին C-ն ամրացնում է իմունային համակարգը:
 - Հյուսվածքները պաշտպանում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:
 - Կարևոր դերակատարում ունի հյուսվածքների վերականգնման համար:
 - Մասնակցում է կոլագենի արտադրությանը:
 - Լավացնում է անոթների, մաշկի, ջլերի վիճակը:
 
Վիտամին C-ի բավարար մակարդակն օրգանիզմում ապահովելու համար հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը հարուստ է դրանով:
Տոմատի հյութ: Մի բաժակ տոմատի հյութը 18 մգ վիտամին C է պարունակում:
Կարմիր պղպեղ: Կարմիր պղպեղը կօգնի ստանալ վիտամին C-ի անհրաժեշտ մակարդակը նվազագույն քանակով կալորիաներ օգտագործելու միջոցով:
Խաղող: Թարմ խաղողի կամ խաղողի հյութի օգտագործումն օրգանիզմը կհագեցնի մի շարք սննդարար նյութերով, այդ թվում վիտամին C-ով:
Կիվի: Միջին չափի կիվին 70 գրամ վիտամին C է պարունակում, ինչը մոտավորապես կազմում է օրվա չափաբաժինը:
Նարինջ: Մի բաժակ նարնջի հյութը կապահովի վիտամին C-ի օրվա չափաբաժինը:
Ելակ: Ելակը ոչ միայն վիտամին C է պարունակում, այլև հակաօքսիդանտներ:
Կանաչ պղպեղ: Եթե կանաչ պղպեղն օգտագործեք թարմ վիճակում, այն կօգնի ապահովել վիտամին C-ի օրվա չափաբաժինը: Մշակման ենթարկվելիս պղպեղը կորցնում է սննդարար նյութերի մի մասը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    