Արմեն Գրիգորյանը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը
                                    2018թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը, այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    