Բաժիններ՝

Հաշաքջին փորձում էր ապացուցել Սաուդյան Արաբիայի կողմից քիմիական զենքի օգտագործումը. Sunday Express

Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշաքջին փորձում էր գտնել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ: Այդ մասին հայտնել է Sunday Express հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: «Ես նրա հետ հանդիպեցի մահվանից մեկ շաբաթ առաջ:

Նա տանջահար էր ու անհանգիստ… Երբ ես նրան հարցրեցի, թե ինչու է անհանգստացած, նա, այնքան էլ չցանկացավ պատասխանել, բայց վերջ ի վերջո ինձ ասաց, որ ինքն ստացել է ապացույցներ, որ Սաուդյան Արաբիան քիմիական զենք է օգտագործել: Նա ասաց, թե հուսով է, որ փաստական ապացույցներ կստանա»,- հրատարակությանը հայտարարել է զոհվածի ընկերը: Մինչդեռ, հետախուզության աղբյուրը թերթին հայտնել է, որ հետախուզությանը հայտնիէ եղել, որ «ինչ-որ բան է տեղի ունեցել» սեպտեմբերի առաջին շաբաթին՝ միջադեպից շուրջ երեք շաբաթ առաջ:

«Այդ մանրամասները ներառում էին նախնական հրամաններ՝ բռնել պարոն Հաշաքջիին եւ հետ բերել Սաուդյան Արաբիա հարցաքննության համար»,- հայտարարել է հետախուզության աղբյուրը: Նրա խոսքով՝ հրամանները տրվել էին թագավորական շրջապատի անդամից, բայց գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հրամանների կապի մասին ուղղակի տեղեկատվություն չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս