«Եթե իրականում եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են». Դավիթ Տոնոյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին
«Ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է, անկախ նրանից՝ ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է, եթե իրականում եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են»,- այսօր Եռաբլուր պանթեոնում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ իրականում չի կարող գնահատական տալ այն դաժանությանը, որ կատարվել է Հոկտեմբերի 27-ին. «Իրականում ինչ-որ մի բան վերևից անարդարություն կար, մասնավորապես՝ մեր Սպարապետի նկատմամբ։ Եվ տեսնում եք՝ զինվորականներն իրենց հարգանքը միշտ հայտնում են»։