Հայտնի է սարսափների ժանրում պատմության մեջ լավագույն ֆիլմը
IndieWire հրատարակությունը Սթենլի Կուբրիկի «Լուսապսակ» կինոնկարը ճանաչել է որպես սարսափների ժանրի լավագույն ֆիլմ։
Կինոնկարը նկարահանվել է «սարսափների արքա» Սթիվեն Քինգի ստեղծագործության հիման վրա՝ Ջեկ Նիկոլսոնի մասնակցությամբ: Ավելի ուշ գրողը ֆիլմը որակել է որպես իր գրքերի վատագույն էկրանավորումներից մեկը: Գլխավոր հերոսը՝ Ջեկ Թորենսը, ժամանում է Էլեգանտ «Օվեռլուք» մեկուսի հյուրանոց, որպեսզի մեռյալ սեզոնում տեսուչ աշխատի իր կնոջ եւ որդու հետ միասին, բայց հյուրանոցում սկսում են տարօրինակ բաներ կատարվել:
Սարսափների ժանրի լավագույն տասնյակում նաեւ տեղ են գտել «Տեխասյան կոտորած՝ բենզասղոցով», «Ռոզմարիի զավակը», «Սատանա քշողները», «Հելոուին», «Պսիխո», «Աչքեր՝ առանց դեմքի», «Ինչ-որ բան», «Օտարը» եւ «Կենդանի մեռյալների գիշերը» ֆիլմերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: