Տարածաշրջանում ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, առկա հակամարտություներն էլ պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով. ՌԴ նախագահի խորհրդական
Տարածաշրջանում Ռուսաստանին հակամարտություններ պետք չեն, առկա հակամարտություններն էլ պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։
«Հակամարտությունները պետք կարգավորվեն խաղաղ ճանապարհով, քննարկումների, կոմպրոմիսի միջոցով։ Ռուսաստանին տարածաշրջանում հակամարտություն պետք չէ։ Ռուսաստանը տարածաշրջանում կարևորում է կայուն զարգացումը»,- ասաց Սերգեյ Գլազևը։
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն բաց է բոլորի համար, և եթե հետխորհրդային շատ երկրներ ներգրավվեն Միության կազմում, ապա հակամարտություններ քիչ կլինեն։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն են շահագրգռված են, որ ԼՂ հիմնահարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով։