«Կյանքը դաժան բան է. Հաջողությունն ու հաղթանակները մեր գլխին չեն ընկնում հենց այնպես»
5 մեծագույն պատմական արտահայտություններ, որոնք ոգեշնչում են
Ես Ուինսթոն Չերչիլի մեծ երկրպագուն եմ։ Նրա համառությունը, պայքարող ոգին ու անհավանական աշխատասիրությունն Արևմտյան քաղաքակրթությունը փրկեց այն ժամանակ, երբ, թվում էր, ամեն ինչ նրա դեմ էր։ Եթե դուք որոշեք ուսումնասիրել մեծ քաղաքական գործչի ժառանգությունը, դա շատ գովելի քայլ կլինի, քանի որ նա իսկապես զարմանալի մարդ էր։
Կյանքում շատ կարևոր է գտնել այն, ինչը ձեզ թև է տալիս, մոտիվացնում է բարձունքներ նվաճել։ Առանց դրա՝ ծայրահեղ դժվար է, իսկ երբեմն՝ անհնար, հատկապես մեր ժամանակներում, երբ շուրջդ քաոս ու անհասկանալի վիճակ է տիրում, իսկ մարդիկ միմյանցից հեռացել են, ինչպես նախկինում երբեք։ Ես Ուինսթոն Չերչիլի մտքերի հավաքածու ունեմ, որն անընդհատ վերընթերցում եմ այն օրերին, երբ կոտրված եմ լինում ու աջակցության ու մոտիվացիայի առանձնահատուկ կարիք եմ ունենում։
1. Որքան շատ դու կարողանաս հետ նայել, այնքան ապագան տեսանելի կլինի քեզ։
Պատմությունը հասկանալը անհրաժեշտ է մեր ապագայի ձևավորման համար։ Եթե դուք մոռացել եք պատմության դասերը, ապա վաղ թե ուշ ստիպված կլինեք դրանք սովորել ու կրկնել։
Մարդկանց հատուկ է ենթադրել, որ ներկայիս խնդիրները ինչ-որ կարդինալ նոր բան են, որոնք դեռ երբեք չեն եղել։ Հնարավոր է, նրանք այդպես ենթադրում են այն պատճառով, որ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում «մեծ բեմի» վրա և իրական ժամանակում՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների, բայց հավատացեք՝ ոչ մի նոր բան տեղի չի ունենում։ Այս ամենը եղել է և ոչ մեկ անգամ։ Մենք պարզապես այդպես էլ չենք սովորել լուծել այդ խնդիրները։
Այսպես, ինչպես ասել է Չերչիլը, մարդիկ պետք է հետ նայեն, դեպի անցյալ։ Պետք է խորապես ուսումնասիրեն ու վերլուծեն այն, ուսումնասիրեն իրենց պատմությունը, իմանան բացարձակապես ամեն ինչ, ինչ հնարավոր է, այն մասին, թե որտեղից են եկել, ինչը նրանց թույլ կտա հստակ ու պարզ տեսնել, թե դեպի ուր են նրանք ուղղվում և ինչպես են պատրաստվում այնտեղ ընկնել։
2. Իզուր չէ, որ խիզախությունը համարվում է ամենակարևոր, ամենագլխավոր մարդկային որակը, քանզի նրանում է մնացած դրական որակների երաշխիքը։
Կյանքը դաժան բան է։ Հաջողությունն ու հաղթանակները մեր գլխին չեն ընկնում հենց այնպես։ Ինչ-որ բանի հասնելու համար պետք է անընդհատ ռիսկի դիմես, տհաճ զանգեր կատարես, համարձակ որոշումներ ընդունես, և միայն դրանից հետո շարժվես առաջ՝ հույս ունենալով, որ ձեր կողմից թափած ջանքերն արդյունք կտան։
Խիզախ լինել՝ բոլորովին էլ չի նշանակում՝ այդ ամենն անել առանց վախի զգացում ունենալու։ Դա նշանակում է խիզախ մնալ ՝ չնայած ունեցած կասկածներին։ Մի՞թե դուք կարծում եք, որ Չերչիլը վախ չէր զգում, երբ ճակատագրական որոշումներ էր կայացնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ զոհասեղանին միլիոնավոր մարդկանց կյանքեր էին դրված, իմանալով, որ իր որոշումներից է կախված արևմտյան քաղաքակրթության ապագան։
Եթե դուք ուզում եք հաջողության հասնել, ապա պետք է համարձակությամբ զինվեք ու պատրաստ լինեք ցանկացած մարտահրավերների ու փորձությունների, շարժվեք առաջ, նույնիսկ, եթե դուք վստահ չեք, որ բավականաչափ ուժ ունեք անհայտի հետ առերեսվելու համար։
Խիզախ լինելը հեշտ բան չէ։ Բայց դա իսկապես ամենակարևոր որակներից մեկն է, որը մարդը կարող է զարգացնել իր մեջ։
3. Հաջողությունը մի անհաջողությունից դեպի մյուսը շարժվելն է՝ առանց էնտուզիազմը կորցնելու։
Ուինսթոն Չերչիլի կյանքը լի է եղել պարտություններով, անհաջողություններով ու սխալ որոշումներով, ինչպես և ցանկացած մարդու կյանքը։
Իր ինքնակենսագրության մեջ մեծագույն քաղաքական գործիչը հիշում է անցյալ դարի 30-ական թթ., երբ գործերը պարզապես սարսափելի վատ էին ընթանում։ Բոլորը նրան անուժ, կամք չունեցող ու իրեն սպառած քաղաքական գործիչ էին համարում։ Բայց ամեն ինչ փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նա հայտնվեց նրանց շրջանում, ովքեր դաշնակիցներին օգնեցին հաղթանակ տանել ֆաշիզմի դեմ պայքարում։ Նա իր նախկին անհաջողություններին ու բացթողումներին թույլ չտվեց խանգարել իր հաղթանակին։
Անկումներից ու անհաջողություններից ոչ ոք ապահովագրված չէ։ Դուք միշտ պետք է պատրաստ լինեք դրանց ու խուճապի մեջ չընկնեք, քանի որ անհաջողությունները ձեր կյանքի մի մասն են։ Եթե դուք շարունակ անհանգստանաք բոլոր վրիպումների համար, ապա չեք կարողանա անցյալի սխալներից դասեր քաղել ու առաջ շարժվել։
Դուք անցյալում արել եք այն ամենը, ինչ կարողացել եք, և այն արդեն պատահել է։ Ամեն բան հետևում է արդեն, վերջնականապես կայացած, տեղի ունեցած իրողություն։ Եթե դուք սխալ որոշում եք կայացրել ու պարտվել եք, ապա դասեր քաղեք դրանից ու շարունակեք շարժվել միայն առաջ։ Հենց այդպես են միշտ վարվում հաջողակ մարդիկ։
4. Անընդհատ գործադրած ջանքերը, այլ ոչ ուժը կամ խելքն են մեր ներուժը բացահայտելու բանալին…։
Չերչիլն իսկական աշխատամոլ էր։ Նա միշտ էր աշխատում ու շատ ծանրաբեռնված։ Նա կենտրոնացած էր ու վճռական։ Նրա սեղանին միշտ մի տուփ կար՝ հետևյալ գրառմամբ՝ «այսօրվա անելիքները»։ Այնտեղ պահվում էին բոլոր թղթերն ու փաստաթղթերը, որոնք կապված էին այն խնդիրների հետ, որոնք նա պետք է լուծեր։ Եվ քանի դեռ Չերչիլը չէր մտածել՝ ինչ անել դրանց հետ, նա դրանք իր սեղանից չէր հավաքում, անգամ, եթե դրա համար պահանջվում էր չքնել մինչ առավոտ։
Եթե հաջողությունը հասարակ բան լիներ, մենք բոլորս հաջողակ կլինեինք։ Իրականում հաջողության հասնելու համար պետք է աշխատել խելագարի պես։
Յուրաքանչյուր հաջողություն իր գինն ունի, և դուք պետք է վճարեք այն, եթե ուզում եք հասնել հաջողության։ Ինչպես ես եմ սիրում կրկնել. «Եթե ես այսօր անեմ այն, ինչ չեն անի ուրիշները, ապա վաղը կունենամ այն, ինչ չեն ունենա ուրիշները»։
Դուք կարող եք Երկրագնդի ամենախելացի մարդը լինել, բայց եթե դուք քրտնաջանորեն չաշխատեք, երբեք չեք հասնի ցանկացածին։
5. Հաջողությունը դեռ ամեն ինչ չէ։ Անհաջողությունը դեռ վերջը չէ։ Միակ բանը, որ իմաստ ունի, շարունակելու խիզախություն ունենալն է։
Այս բառերը նա արտաբերել է իր կողմնակիցների առջև 1945թ., երբ իր լուման ներդրեց նացիստական Գերմանիայի դեմ պայքարի գործում, բայց կատարյալ պարտություն կրեց վարչապետի պաշտոնի համար ընտրություններում։ Սակայն Չերչիլն այդ անհաջողությանը թույլ չտվեց իրեն ստիպել հանձնվել, և 5 տարի հետո նա կրկին ընտրվեց վարչապետի պաշտոնում։
Ինչ էլ որ կյանքը չմատուցեր Չերչիլին, նա երբեք չէր ընդունում պարտությունը։ Նա միշտ բավականաչափ խիզախություն էր ունենում շարունակել առաջ ընթանալ։
Հաջողությունը դեռ երաշխիք չէ, որ դուք միշտ հաջողակ եք լինելու։ Միշտ կգտնվի մեկը, ով սպասում է իր հնարավորությանն ու ավելի շատ է աշխատելու։ Բայց անհաջողությունը ձեզ չի սպանի, եթե դուք ինքներդ դա թույլ չտաք։
Հաջողությունն ատրակցիոն է նյարդերից թույլ մարդկանց համար։ Դրա համար էլ դուք պետք է զինվեք համբերությամբ ու խիզախ լինեք, նույնիսկ, եթե շատ ծանր լինի, հատկապես, երբ ձեզ համար շատ ծանր լինի։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը