Բաժիններ՝

Խորվաթիա-Անգլիա. խաղից առաջ

Ազգերի լիգայի խաղարկության ամենահետաքրքիր խաղերից մեկը կկայանա ասօր երեկոյան՝ 22:45-ին: Հենց Խորվաթիայի հավաքականն էր, որ խանգարեց անգլիացիներին դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ:  Կկարողանա՞ն «երեք առյուծները»  ռևանշի հասնել:

Խորվաթիա

Խորվաթիայի ազգային հավաքականն այս ամռանն աշխարհի առաջնությունում հիանալի կերպով դրսևորեց իրեն: Խորվաթները կարողացան հասնել եզրափակիչ, որտեղ զիջեցին Ֆրանսիայի ընտրանուն: Ըստ մասնագետների՝ հիմա թիմն անկում է ապրում: Խորվաթ ֆուտբոլիստներն իրենց ակումբներում այնքան էլ լավ չեն խաղում, և սեպտեմբերի ոչ հաջող խաղը դրա դրսևորումն էր: Պորտուգալիայի հետ ընկերական խաղում ոչ-ոքին նորմալ էր, բայց շատ քչերն էին սպասում, որ Ազգերի լիգայի առաջին խաղում Խորվաթիան կպարտվի 0:6 հաշվով:

Դարպասապահ Լովրե Կալինիչը, հարձակվող Դուե Չոպը և պաշտպաններ Բորնա Բարիշիչը, Շիմյե Վրսալկոն, Իվան Ստրինիչը վնասվածքի պատճառով բաց կթողնեն խաղը:

Կարդացեք նաև

Անգլիա

Անգլիայի հավաքականը ևս վատ չդրսևորեց իրեն Աշխարհի առաջնությունում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Երկար ժամանակ է, «երեք առյուծներն»  այդքան առաջ չէին գնացել խոշոր մրցաշարում: Կիսաեզրափակչում Խորվաթիային պարտվելը միայն ավելացրել է անգլիացիների մոտիվացիան: Հիշեցնենք, որ անգլիացիները պարտվեցին միայն լրացուցիչ ժամանակում:

Այդ խաղից հետո Անգլիան զիջեց նաև բրնզե մեդալների համար պայքարում, ինչպես նաև չկարողացավ միավորներ վաստակել Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Իսպանիայի հետ  խաղում՝1:2: Անգլիացիները, սակայն, կարողացան հաղթել Շվեցարիային ընկերական խաղում:

Վնասվածքի պատճառով Անգլիայի հայտացուցակում չկան Ալեքս Մաքքարտնին և Դենի Ռոուզը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • Խորվաթիան վերջին 6 խաղերից ոչ մեկում չի հաղթել՝ առանց լրացուցիչ ժամանակի
  • Վերջին 6 խաղերում Անգլիան հաղթել է միայն 2 անգամ
  • Թիմերը իրար հանդիպել են 8 անգամ: Չորս անգամ հաղթել է Անգլիան, երկու անգամ՝ Խորվաթիան:

Աշխարհի առաջնության հետ համեմատած՝ Խորվաթիան հիմա ավելի թուլացել է: Հավաքականում կարիերան ավարտել են Մանջուկիչը, Սուբաշիչը և Չորլուկան, ինչպես նաև մի շարք ֆուտբոլիստներ: Հիմա հատկապես թուլացել է պաշտպանությունը:

Անգլիան հիմա ունի բավականին կայուն թիմի տեսք: Այս խաղում ռևանշի ցանկությունը կարող է ավելացնել մոտիվացիան: Մյուս կողմից, Իսպանիային 6 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո Խորվաթիան պետք է ամեն ինչ անի վերականգնվելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս