Նոր հնարավորություններ Հայաստանի բոլոր բանկերի ARCA, VISA, MASTERCARD քարտապաններին
Կոնվերս Բանկը շարունակաբար կատարելագործում է պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի արդիական ու հարմարետ, և գործարկում Card to Card ծառայությունը, որը շահեկանորեն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից:
«Ծառայությունը հասանելի է և պարզ՝ օգտվելու համար: Կոնվերս Բանկի Card to Card ծառայությունից կարող են օգտվել հայաստանյան բոլոր բանկերի կողմից թողարկված քարտեր ունեցողները՝ միջազգային և տեղական փոխանցումներ կատարելով Կոնվերս Բանկի Վճարային պորտալի միջոցով: Ծառայությունից օգտվելու համար Բանկ այցելելու կարիք չկա»,-ասացին Կոնվերս Բանկում:
Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:
Բանկը, ծառայության խթանման նպատակով, հայտարարել է ակցիա, որի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկված և 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA և MASTERCARD վճարային համակարգերի ներքո թողարկված քարտերի քարտապանները կարող են կատարել քարտից քարտ փոխանցումներ արտոնյալ պայմաններով:
Card to Card ծառայության մանրամասները՝ այս հղումով: