Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ունի հետ հանդիպումը կկայանա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր գագաթնաժողովը կկայանա Կոնգրեսի նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններից հետո: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ես պարզապես չեմ կարող մեկնել այժմ»,- ասել է նա՝ պատասխանելով երկու ղեկավարների նոր հանդիպման ժամկետի վերաբերյալ լրագրողների հարցին: Թրամփի խոսքով՝ մոտ ժամանակներս նման հանդիպում կազմակերպելու անհնարինությունը կապված է նախագահի հագեցած գրաֆիկի, ինչպես նաեւ նահանգներ մեկնելու եւ հանրապետական սենատորների օգտին քարոզելու անհրաժեշտության հետ:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ հոկտեմերի 7-ին Փհենյանում կայացած հանդիպմանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր նոր հանդիպումը, որը կարող է կայանալ մոտ ապագայում, զգալի առաջընթացի կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում: Բացի այդ, ԿԺԴՀ-ի առաջնորդը հույս է հայտնել, որ Թրամփի հետ իր երկրորդ գագաթնաժողովի համար լավ օրակարգ կպատրաստվի:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հոկտեմբերի 7-ին այցելելէ Փհենյան, որտեղ հանդիպում է անցկացրել Կիմ Չեն Ունի հետ: Հանդիպման արդյունքներով կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են կազմել միջուկազերծման հարցերի, ինչպես նաեւ ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկման աշխատանքային խումբ:

Նույն օրը Սեուլ ժամանելուց հետո Փոմպեոն Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին պատմել է, որ ինքը Կիմ Չեն Ընի հետ քննարկել է «փոխադարձ քայլեր»: Հարավկորեացի փորձագետների կարծիքով՝ դա կարող է նշանակել փոխզիջման գնալու Վաշինգտոնի պատրաստակամությունը, որն ավելի վաղ պնդում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանելու անհրաժեշտությունը մինչեւ այդ երկրի լիակատար միջուկային զինաթափումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031