Բաժիններ՝

Եվրամիությունն իրեն «մշակութային գերտերություն» է հռչակել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիությունը հայտարարել է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարեւոր բաղադրիչը:

«Մշակույթը մեր եվրոպական արտաքին քաղաքականության անկապտելի մասն է: Մենք՝ եվրոպացիներս, ի բնե «մեղմ ուժ» ենք: Եվ նույնիսկ այժմ, երբ մենք ներդնում ենք ավելին, քան երբեւէ, մեր «կոշտ ուժի» զարգացման, մեր եվրոպական պաշտպանության գործում, ինչը երբեմն անհրաժեշտ է, մենք շարունակում ենք մշակութային գերտերություն լինել»,- հայտարարել է նա Ֆրանկֆուրտում գրքի տոնավաճառի բացմանը:

«Եվրոպայի երկրները միշտ էլ գիտակցել են միջազգային մշակութային հարաբերությունների ուժն՝ ամենից առաջ մեր տնտեսությունների համար, բայց նաեւ մեր միջազգային հարաբերությունների համար»,- հավելել է Մոգերինին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031