Պատահար «Հյուսիսային» ավտոկայանի մոտ. մի քանի մեքենա իրար են բախվել
Հոկտեմբերի 10-ին` ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի «Հյուսիսային» ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Mercedes Vario» մակնիշի (վարորդը՝ Ո. Հ., ծնված 1982 թ.) բեռնատար ավտոմեքենան, ճանապարհին կայանած «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ս., ծնված 1988 թ.) և «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Ի. Հ., ծնված 1987 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes Vario» մակնիշի և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները:



