Բաժիններ՝

Ահազանգ. քաղաքացին մեքենան թողել է ՃՈ հենակետի մոտ և գնացել անհայտ ուղղությամբ

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21։37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, գնացել է անհայտ ուղղությամբ և չի պատասխանում հեռախոսազանգին։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին նաև մասնակցում են ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Վարսեր գյուղի բնակիչներ։

Ժամը 23:17-ին փրկարարները Ն. Կ.-ին հայտնաբերել են Վարսեր գյուղի 1-ին փողոցի թիվ 99 տան տանիքում. Ն. Կ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031