Որքա՞ն է նոր նախարարի ունեցվածքը. 30 մլն դրամ, երկու բնակարան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարգրել է «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նա այդ հայտարարագիրը ներկայացրել է այն ժամանակ, երբ դեռ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն էր:

Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաեւ երկու բնակարան: Հակոբ Արշակյանի դրամական միջոցները փոխնախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 30 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ փոխնախարարի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 600 000 ՀՀ դրամ: Եկամուտները գոյացել են աշխատավարձերից:

Նշենք, որ Հակոբ Արշակյանը 2015 թ.– ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2008 –2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.–ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2018 թ. եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիրը, գործադիր տնօրենը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031