Բաժիններ՝

NASA-ի ղեկավարը չի բացառել, որ Երկրից դուրս կարելի է կյանք հայտնաբերել

NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը չի բացառել, որ, բացի Երկրից, Արեգակնային համակարգում կարող է կյանք գոյություն ունենալ էլի ինչ-որ տեղ։ «Մենք դեռ կարող ենք կյանք գտնել Երկրից դուրս»,-ասել է նա Մոսկվայի պետական համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ:

«Եթե մենք կարողանանք կյանք գտնել մեր սեփական Արեգակնային համակարգում, դա ուղղակիորեն կազդի տիեզերական ոլորտում մեր կառավարությունների քաղաքականության վրա»,-ասել է NASA-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ ամենահարմար վայրը կարելի է համարել Յուպիտերի Եվրոպա արբանյակը, որը պատված է սառցե շերտով, որի տակ կարող է օվկիանոս լինել:

NASA-ի ղեկավարի խոսքով՝ Եվրոպան կարող է դառնալ տիեզերական ուսումնասիրությունների հաջորդ թիրախը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031