Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Վարդան Ալեքսանյանին և Հայրապետ Բաբայանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Վարդան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է որոշման մեջ:
Իր դիմումի համաձայն՝ պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հայրապետ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է որոշման մեջ: