Բաժիններ՝

«Մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է հայրենասիրությունը և արդարությունը». Հայկ Մարությանը` Ազնավուրի մասին

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ ՄարությանըՇառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում: Հայկ Մարությանը գրել է.

«Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա իհարկե մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին»:

Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա իհարկե մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ…

Gepostet von Hayk Marutyan am Montag, 1. Oktober 2018

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս