Բաժիններ՝

Գյումրին մոմավառությամբ հարգանքի տուրք կմատուցի Շառլ Ազնավուրի հիշատակին

Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում, նրա արձանի մոտ ժամը 19:24-ին տեղի կունենա մոմավառության արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մոմավառությունը կազմակերպել է գյումրեցի Տիգրան Պետրոսյանը:

«Սա հոգու պարտք է Շառլ Ազնավուրի նկատմամբ: Ներքին ցանկություն առաջացավ նրա արձանի մոտ հիշատակի արարողություն կազմակերպել: Գյումրեցիները, առհասարակ, ամբողջ հայ ազգը հաստատ այս լուրը ծանր է տարել: Հավաքվենք և մեր հիշատակի տուրքը մատուցենք: Ուղղակի քաղաքացու, հայի ցանկություն էր՝ նրա առաջ խոնարհվելու: Առաջարկել եմ ժողովրդին, հաստատ կգան: Արդեն 100 հոգուց ավելի արձագանքել են և կմիանան մոմավառությանը»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031