ՔՊ-ն նպատակահարմար չի գտնում պաշտպանել Սևակ Միքայելյանի թեկնածությունը. ՔՊ մամուլի խոսնակ

Քաղաքացիական «Պայմանագիր կուսակցության» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրություններում ՔՊ կուսակցության անդամ Սեւակ Միքայելյանն ինքնաառաջադրվել է եւ կուսակցությունը չի պաշտպանելու նրա թեկնածությունը:

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը:

Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու:

Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- գրել է Կոստանյանը:

Տեսանյութեր

Լրահոս