Սեուլում մուլտֆիլմի նմանվող սրճարան են բացել
Հարավային Կորեայում բացված սրճարանի այցելուներն արտասովոր դեկորի շնորհիվ կարող են իրենց զգալ սեւ-սպիտակ մուլտֆիլմի հերոսներ: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Սրճարանի ինտերիերը ներկված է սպիտակ գույնով, իսկ յուրաքանչյուր առարկա կամ դետալ շրջագծված է սեւ գույնով: Մանրակրկիտ մտածված օպտիկական պատրանքը գրավում է բազմաթիվ այցելուների, որոնք այստեղ են գալիս հետաքրքիր լուսանկարների համար:
Հաստատության սեփականատիրոջ խոսքով՝ այդ վայրի ժողովրդականությունը իրենց հարկադրում է մտածել երկրի սահմաններից դուրս նման սրճարաններ բացելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: