Վրաստանի ամենահարուստ մարդու որդին ամուսնացել է. ով է դարձել Իվանիշվիլիի ընտրյալը
Վրացի երիտասարդ կոմպոզիտոր եւ երգիչ, միլիարդատիրոջ եւ Վրաստանի կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, ամուսնացել է: Այդ մասին Բերան գրել է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում: 23-ամյա երաժշտի ընտրյալը դարձել է նորաձեւության ոլորտի բլոգեր Նանուկա Գուդավաձեն: «Եվ այն, ինչը մինչ այսօր եղել է իմը եւ քոնը, դարձել է մերը»,- գրել է Բերան:
Տարածված տեղեկատվության համաձայն, զույգը նշանվել էր դեռ այս տարվա գարնանը: Բերան բազմաթիվ երգերի հիղինակ է եւ կատարող:
Նա համերգներ չի տալիս, նա իր ստեղծագործությանը հաղորդակից է դարձնում Համացանցի միջոցով: Նրա տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ: Երաժիշտը 2010 թվականից ունի ձայնագրման իր ստուդիան՝ Dream-ը:
And she said yes ?
Gepostet von BERA am Dienstag, 18. September 2018