Սահմանահատումներ և տեղեկատվական խաղեր

Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահը զանգահարել է  ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին։

ՀՀ արտգործնախարարությունը հերքել էր թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։ Արտգործնախարարության հերքումը վերահաստատել էր նաեւ վարչապետը։ Վերջին շրջանում դեպի հայկական կողմը իրարահաջորդ սահմանի հատման պարագաներ էին արձանագրվել։

Այս տարվա մայիսին, Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի մոտ ձերբակալել էին սահմանը հատած Պակիստանի քաղաքացուն։ Հուլիսին, սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ձերբակալել էին սահմանը խախտած Աֆղանստանի 5 քաղաքացիների։

Օգոստոսին, Թուրքիայի քաղաքացի  մի այլ սահմանահատ՝ Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում` ինժեներական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ: Նրա մոտ ստուգումների ընթացքում հայտնաբերվել էր բջջային հեռախոս, որի մեջ եղել են պետական սահմանի ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ եւ տեսերիզներ: Թուրքական մամուլում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցի համբաւը, հավաստիությունը այս պարագայում երկրորդական են։ Նման տեղեկատվություն շրջանառության մեջ դնելը Թուրքիայի տարածքում եւ դրանից դուրս ինքնուրույն լրատվական խաղի սահմաններից հեռու է։ Էրդողանին վերագրվող նման լրատվությունն առնվազն պետք է համաձայնեցված լինի Անկարայի համապատասխան բաժանմունքների հետ եւ ուղղակի վերահսկված՝ Թուրքիայի նախագահի տեղեկատվական գրասենյակից։

Անկախ այն հանգամանքից, որ սահմանահատման դեպքերը ինչու նման կշռույթով կրկնվում են, մի պահ  անդրադառնանք, որ նման ապատեղակատվական դիմում շրջանառության մեջ չէր դրվել ո՛չ պակիստանցի, ո՛չ աֆղան եւ ո՛չ էլ պետական սահմանների մասին տեղեկահավաք կատարած Թուրքիայի քաղաքացու համար։ Դիմումի ապատեղակատուությունը վերաբերվում է մոլորված 16-ամյա  հովվին։

Պարզ է քաղաքական տրամաբանությունը։ Պակիստանի եւ Աֆղանստանի քաղաքացիների պարագայում անկախ դրանից, որ Թուրքիայի քաղաքացի չեն եւ հետեվաբար Անկարան, թեկուզ առանց դիմելու, դիմումի տպավորություն թողելու որեւէ իրավական հարկադրանքի տակ չէ. բայց դա չէ խնդիրը. այս դեպքում սահման հատողների քաղաքացիական պատկանելիությունները  հիշեցնում են Թուրքիայում ապաստան գտած, ֆինանսավորվող եւ այնտեղից տարբեր ուղղություններով տարանցիկ թափանցումներ կատարող ահաբեկչական տարրերի համատարած երեւույթի մասին. ուստի նույնիսկ ապատեղակատվությունը այս մասին չէր բխում Անկարայի շահերից։

Նման ենթադրյալ դիմումի մասին լուր տարածելը նպատակահարմար չէր նաեւ պետական սահմանների մասին տեղեկահավաքի շտեմարան պահած Թուրքիայի քաղաքացի մյուս սահմանահատի առնչությամբ եվս։ Ի վերջո հրապարակված փաստերը կարող են համոզել հետեվողը ներթափանցման փորձ կատարած գործուղվող անձի մասին։

Մինչդեռ մոլորված 16-ամյա հովիվը այս դեպքում լրիվ պատրաստ կերպար էր առանց դիմելու՝ դիմելու լուր տարածելու համար։ Բնականաբար միջազգային հանրային կարծիքը ապակողմնորոշելու, թե հայկական կողմը  գերեվարում է անչափահաս, մոլորված գյուղացուն։ Տեղեկատվական այս խաղը աւելի պարզ է դառնում, երբ թուրքական լրատվամիջոցի տարածած լուրը, որ ըստ էության պաշտոնական քայլի է վերաբերվում, չի հերքվում պաշտոնական բաժանմունքների կողմից։ Բնական ընթացքը պիտի լիներ այն, որ թուրքական հեղինակավոր լրատվամիջոցի տարածած լուրը իր նախագահի մասին նախ հերքեր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

Սահմանահատման դեպքերը կարող են շարունակվել։ Սահմանապահների ցուցաբերած զգոնությանն առընթեր հայկական կողմի տեղեկատվական համակարգը եւս թուրքական տեղեկատվական խաղերը բացահայտելու առաջադրանքը շարունակում է կատարել։

Մինչ այդ միջազգային հանրային կարծիքը, որի ապակողմնորոշման աշխատանքին է լծվել պաշտոնական Անկարան, նկատում է, որ հակառակ ուղղությամբ սահմանահատումներ չեն արձանագրվում. մանաւանդ այնպիսի քաղաքացիություն ունեցողների կողմից, ովքեր հուշում են միջազգային ահաբեկչական խմբակների մասին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս