Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ֆլագմանը ժամանել է Միջերկրական ծովի արևելյան շրջան

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի ֆլագմանը՝ «Մաունթ Ուիթնի» հրամանատարական նավը, մտել է Սալոնիկի հունական նավահանգիստ: Այդ մասին հայտնել է նավատորմի մամուլի ծառայությունը:

Սպասվում է, որ ամերիկյան հրամանատարաշտաբային նավը Սալոնիկիում կգտնվի մի քանի օր: Ինչպես արդեն հաղորդվել է, ներկայում Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասում գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Քառնի», «Ռոսս» եւ Ուինսթոն Չերչիլ» երեք հրթիռային էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ «Թոմահավք» թեւավոր հրթիռներով:

Միջերկրական ծովում են գտնվում նաեւ «Լոս Անջելես» դասի առնվազն երեք ամերիկյան հարվածային ատոմային սուզանավեր, որոնք հանդերձված են «Թոմահավքներով»:

Դիտորդների տվյալներով՝ ներկայում Միջերկրական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տրամադրության տակ կա առնվազն 148 «Թոմահավք» թեւավոր հրթիռ՝ Սիրիայում թիրախներին հարվածներ հասցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս