«Բարսելոնայի» ֆուտբոլիստներին նյարդայնացնում է, որ «Ռեալը» 3 անգամ անընդմեջ հաղթել է ՉԼ-ն
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/suares-igrokov-barselony-razdrazhaet-chto-real-vyigral-tri-lch-podrjad_15362134731926001601.jpg)
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իրեն նյարդայնացնում են Մադրիդի «Ռեալի» հաջողությունները Չեմպիոնների լիգայում:
«Չեմպիոնների լիգայի հետ կապված իրավիճակը անտանելի է մեզ համար: «Բարսելոնան» այնքան շատ ազգային տիտղոսներ է նվաճել, բայց «Ռեալը» 3 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան: Դա պատմական պահ է, բայց դա մեզ նյարդայնացնում է:
Չեմպիոնների լիգան շատ բարդ մրցաշար է, որը կարելի է հաղթել միայն թիմային ջանքերով: Անարդար է սպասել, որ Մեսսին ամեն ինչ մենակ կանի: Չնայած նրա տաղանդին, Լեոն ունի մեր աջակցության կարիքը:
Մեսսին առավել մոտիվացված է, քան երբեք: Հիմա, երբ նա դարձել է «Բարսելոնայի» ավագը, նա ուզում է գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում RAC1-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը