«Հակառուսական պատժամիջոցներից տանուլ են տալիս երկու կողմերն էլ». Միլոշ Զեման
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հակառուսական պատժամիջոցների վերացման կոչ է արել: Ինչպես հայտնել է CTK գործակալությունը, այդ հայտարարությունը նա արել է հանրապետության դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պրաժսկի հրադում։
«Հակառուսական պատժամիջոցներից տանուլ են տալիս երկու կողմերն էլ (Ռուսաստանը եւ Արեւմուտքը),- ընդգծել է նա:- Դա վերաբերում է, ընդհանրապես, բոլոր պատժամիջոցներին»:
Չեխիայի ղեկավարը հավելել է, որ պատժամիջոցների անարդյունավետության օրինակ է ԱՄՆ-ի գործողությունները Կուբայի դեմ: Չեխիայի պետության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ հակառուսական պատժամիջոցները վնասում են ոչ միայն ՌԴ-ին, այլեւ Եվրամիությանը, որը միացել է դրանց: Նրա կարծիքով՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է երկարաձգի դրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: