Բաժիններ՝

Թրամփը պնդում է, որ իրեն աջակցում է ամերիկացիների 52 տոկոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ պետության բարձրագույն պաշտոնում իր գործողությունները պաշտպանում է ամերիկացիների 52 տոկոսը։

«Ձեր սիրելի (հուսով եմ) նախագահին Հանրապետական կուակցությունում պաշտպանում է ավելի քան 90 տոկոսը եւ 52 տոկոսն՝ ամբողջ երկրում»,- օգոստոսի 26-ին գրել է նա Twitter-ում: Թրամփը նաեւ նշել է, որ իրեն հաջողվել է նման արդյունքների հասնել, չնայած իրեն վարկաբեկելու «ստախոս ԶԼՄ-ների» փորձերին:

Մինչդեռ, ինչպես վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել է The Wall Street Journal թերթի եւ NBC հեռուստաընկերության պատվերով, ամերիկացիների 44 տոկոսն է հավանություն տալիս նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը: Հակառակ տեսակետն ունի հարցվածների 52 տոկոսը: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշները կազմում էին 46 տոկոս եւ 51 տոկոս: Տարբերությունը համապատասխանում է վիճակագրական անճշտությանը, նշել է WSJ-ն:

Հարցումներն անցկացվել են օգոստոսի 18-22-ին եւ օգոստոսի 22-25-ին: Դրանց մասնակցել է համապատասխանաբար 900 եւ 600 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս