ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են միջնորդները:
Կալանավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 24-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 35-րդ փողոցի, 37-րդ փողոցի, 37-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 39-րդ փողոցի, 41-րդ փողոցի, 41-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 43-րդ փողոցի, 45-րդ փողոցի առանձնատների, Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 24, 125/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից, հաղորդում է Axios-ի թղթակիցը՝ հղում անելով ԱՄՆ դիվանագիտական աղբյուրին։
Դավիթ Չալոյանը (+90 կգ) դարձել է բռնցքամարտի Եվրոպայի Գրան Պրիի արծաթե մեդալակիր Չեխիայում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ խիստ նախազգուշացում է հնչեցրել Իրանի պատվիրակության հասցեին՝ սպառնալով կործանարար հետևանքներով, եթե Թեհրանը գնա ռեգիոնալ էսկալացիայի։
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Սրբերի հիշատակությունն անխախտ պահենք մեր սրտերում և երկյուղով անցնենք խաչի ճանապարհը, որպեսզի չապականեք մեր մարմնի տաճարը, որն ի սկզբանե ստեղծված է՝ Սուրբ Հոգու տաճար լինելու համար: Մշտապես հիշենք, որ սրբերը մարդկանց օգնելու աստվածային շնորհ են ստացել, և նույնիսկ մարդկային գիտակցությանն անելանելի թվացող իրադրությունը կարելի է հանգուցալուծել սրբերի նշխարներին մաքուր սրտով մոտենալու ու նրանց բարեխոսությունը խնդրելու պարագայում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան առանցքային դեր ունի հարևան Լեհաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։
Վտանգավոր նյութերի արտահոսք չի հայտնաբերվել։
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայում սկսվել են նախապատրաստական աշխատանքները կապված նահանգների թվի ավելացման հետ։ Նշենք, որ Թուրքիայում կա 81 նահանգ ու նախատեսվում է դրանց թիվը ավելացնել 25-ով՝ հասցնելով 106-ի։
Անհայտ անձինք կոտրել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը, որտեղ հայտնվել են «ՄՈՍԿՎԱՆ ԱՅՐՎԵԼՈՒ Է» հաղորդագրությունները և Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) համար անօդաչու թռչող սարքերի (դրոնների) հանգանակության հղումը. այս մասին ուշադրություն են դարձրել «Մեդիազոնա»-ն և Sotavision-ը։
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան.
ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը «Հոմպլեքս Մոլի» բացման արարողության ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումն էր մեջտեղ բերում։ Ասում էր՝ մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ հատուկ սաբոտաժ է, կամ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են։
«Հեզբոլլահ» շարժումը հանդես է եկել Լիբանանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների դեմ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել Բեռլինում գործող ամենաակտիվ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Ըստ այդ 140 էջանոց զեկույցի՝ դրանք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են։
Միևնույն ժամանակ, Al Hadath-ը հաղորդում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների շփումները շարունակվում են Շվեյցարիայում՝ ոչ պաշտոնական ձևաչափով, միջնորդների միջոցով։
Իսպանիայի հավաքականը կիրակի օրն Աշխարհի առաջնությունում հանդիպել է Սաուդյան Արաբիայի հետ։ Այս մասին գրում է armsport-ը։
Կարճատև հիվանդությունից հետո մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը։
«Տոտենհեմը» շարունակում է հետաքրքրված լինել «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տրանսֆերով։ Այս մասին գրում է armsport.am-ը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի օրը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հորմուզի նեղուցը փակելու մեջ՝ կոչ անելով վերաբացել կենսական նշանակություն ունեցող ջրային ուղին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուշադրության կենտրոնում է հայտնվել Շվեյցարիայում ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքում՝ հիշատակելով իր «սիրելի» հնդիկներին և պակիստանցիներին, հայտնում է Gulf News-ը։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանն է։
Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա:
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։
Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է «վերցնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը», եթե չկարողանա համաձայնության հասնել Իրանի հետ, և սպառնացել է Շվեյցարիայում բանակցություններ վարող իրանական պատվիրակությանը։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Երգի պետական թատրոնի տնօրեն, հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանն է։