Իսրայելի իշխանությունները կարգադրել են քանդել Երուսաղեմի շրջանում պաղեստինցիներին պատկանող հինգ տուն՝ բնակիչներին տարհանման համար տալով 24 ժամից մինչև երկու օր։ Հայտնում են ԶԼՄ-ները։
«Երբ որ մենք նայում ենք մեղադրանքը, հատուկ ծառայությունների կամ պետական մարմնի ձևակերպումները չկան էլ, դուրս են եկել։ Հիմա շփումները եղել են հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Դրա համար եմ ասում՝ այս մեղադրանքը ինքնին այն աստիճանի է առաջինից մինչև հիմա կտրուկ փոխվել… Սա նաև շատ կարևոր է, որ այդ առաջին գաղտնալսումները, ենթադրաբար, հետևելը, պրոցեսները իրականացրել են այն տրամաբանությամբ և դատարանից թույլտվություններ ստանալուց միշտ կառուցվել է այլ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման տրամաբանության վրա։ Հիմա այդ ամբողջը դուրս է գալիս…», – ասաց Օրբելյանը:
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին նախատեսված 200 կիլոմետր երկարությամբ սահմանային պատնեշի կառուցումը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը՝ Նույյամաայի շրջանում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած Փաշինյանի ու Ալիևի հետ կուտակված խնդիրներին, փորձում է հետևողականորեն պահպանել կառուցողական շփման խողովակները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովւը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել է, որ վերջինս առաջիկայում կայցելի Մոսկվա։