Քաղաքական դաշտում առկա խնդիրները մենք ավելի շատ ենք նկատում, քանի որ դրանք մեր մաշկի վրա զգում ենք, բայց խնդրի արմատները խորքում են, եթե, իհարկե, ուզում ենք, որ մարդկային հարաբերությունների կարգավորման հիմքում ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը դրվի, այլ իրավունքը։
«Միջազգային իրավունքի և իրավակարգի մասին խոսելիս նախ և առաջ պետք է հասկանանք, որ դա քարացած երևույթ չէ, և, ինչպես ցանկացած իրավունքի համակարգ, ինքը ևս կենդանի օրգանիզմ է, գտնվում է տրանսֆորմացիաների փուլում գրեթե միշտ»,- ««Խաղաղության պայմանագրի» սահմանադրականությունը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով միջազգային իրավական կարգավորումնրին: