Վստահ եմ՝ հավատով, միասնականությամբ ու ազգային արժանապատվությամբ ենք հաղթահարելու բոլոր փորձությունները․ Ծառուկյան

Այս օրերին հատկապես կարևոր եմ համարում ուժ ու քաջալերանք փոխանցել անազատության մեջ գտնվող իմ թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի ընտանիքին՝ կնոջն ու որդուն։ Համոզված եմ՝ արդարությունը չի կարող երկար լռեցնել արժանապատիվ մարդկանց ձայնը, գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Այս օրերին առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը հանուն արժանապատիվ, ազգային արժեքներին հավատարիմ և բարգավաճ Հայաստանի։

Տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ձևավորված կապերը, փորձս ու հնարավորություններս մշտապես ուղղել եմ մեկ նպատակի՝ ծառայել իմ երկրին, իմ ժողովրդին և պաշտպանել ազգային արժեքները։ Հենց այդ արժեքների շուրջ միավորված մարդիկ են այսօր շարունակում պայքարը՝ հավատալով արդարության հաղթանակին։

Ուրախալի է նաև, որ այս օրերին միջազգային հարթակներում ևս հնչում է Հայաստանի անունը։ Կաննի կինոփառատոնում ներկայացված Հիսուս Քրիստոսի արձանը մեծ արձագանք է ստացել, իսկ ամսագրի շապիկին ընդգծված միտքը՝ «Փոքր ազգ, մեծ ամբիցիաներ», ամբողջությամբ արտահայտում է նաև մեր ժողովրդի տեսակը։

Վստահ եմ՝ հենց այս հավատով, միասնականությամբ ու ազգային արժանապատվությամբ ենք հաղթահարելու բոլոր փորձությունները», – գրել է նա։

«Բարգավաճ Հայաստան»-ը նախընտրական հանդիպում և քայլերթ է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031