Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 16-ին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Իզեդին ալ Կասամ»-ի ղեկավար Իզ ադ-Դին ալ-Հադդադին սպանելու մասին։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet կայքը։
Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթը, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, օրերս Գերմանիայից եկել է Հայաստան։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տվյալներ է հայտնել Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային պատերազմում» սպառնալիքներին դիմակայելու համար ԵՄ–ի խոստացած 12 մլն եվրոյի ծախսերի վերաբերյալ։
Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։
#ՀԻՄԱ. «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ Է. #ՈՒՂԻՂ
Երևանում մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Ասել՝ TRIPP-ը Հայաստանի կամ Սյունիքի անվտանգության երաշխիքն է, նշանակում է՝ էշի տեղ դնել մեր ժողովրդին»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
Անցած 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 13 դի (որոնցից մեկը մահացել է ավելի վաղ ստացած վնասվածքներից), ինչպես նաև գրանցվել է 57 վիրավոր։ Այս մասին, հղում անելով Գազայի առողջապահության նախարարության տվյալներին, հաղորդում է «Wafa» գործակալությունը:
Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ երկրի արևելյան սահմանին գտնվող սահմանային անցակետերի գիշերային փակման ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու մասին, հաղորդում է RMF24-ը։
Թուրքիայում դատարանը ավելի քան 46 տարվա ազատազրկման է դատապարտել Անթալիայի շրջանի նախկին ընդդիմադիր քաղաքապետերից մեկին՝ կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքներով։
Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Զ.-ն իր վարած «ISUZU» մակնիշի բեռնատարով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող տանող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն քննադատել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, որն «անհեթեթ ու աղավաղված սուտ» էր անվանել «New York Times»-ի հոդվածը և հայտարարել թերթի դեմ զրպարտության հայց ներկայացնելու մասին: Նշված հոդվածում փաստագրված են իսրայելական բանտերում պաղեստինցիների նկատմամբ կիրառված սեքսուալ բռնության դեպքերը:
էդ էշերին մի լսեք՝ մտածում են՝ զապադլոյա՝ հլա մի հատ մեծ տոպրակ բերեք. Նիկոլ Փաշինյան
Որևէ «հովանոց» չի փրկի նրանց, ովքեր իրենց բորբոքված ուղեղներում երազում են Ռուսաստանի դեմ հաղթանակի մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ճապոնական «Օնագավա» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում ռադիոակտիվ նյութերի քիչ պարունակությամբ գոլորշու արտահոսք է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել սարքավորումների պլանային ստուգման ժամանակ, որից հետո կայանի օպերատորը որոշել է կանգնեցնել ռեակտորը՝ պատճառները պարզելու համար:
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԱԼԻՆ. #ՈՒՂԻՂ
Թուրքիայի Սամսուն քաղաքում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը, փոխանցում է gazeta.press-ը։
Բրիտանացի նախարարները կարծում են, որ եթե Մեյկերֆիլդի լրացուցիչ ընտրություններում հաղթի Էնդի Բերնեմը, ապա Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կարող է դիտարկել պաշտոնից հեռանալու տարբերակը, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Ամերիկյան Մեն նահանգի Միդքոսթ շրջանի սղոցարանում ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվել է մեկ հրշեջ, ևս առնվազն 11 մարդ վիրավորվել է, հայտնում է «Associated Press»-ը:
Անհամեստ չեմ՝ սահմանային գյուղերում կառուցվող տներին ժողովուրդն անվանում է «Նիկոլի թաղը». Փաշինյան
Ավստրալիայի արևմուտքում՝ Պերտ քաղաքի մոտ գտնվող Ռոտնեստ կղզու առափնյա շրջանում մայիսի 16-ի առավոտյան տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել են երկրի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Մեղրիում շրջադարձ է տեղի ունենում՝ ՀՀ-ի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ. #ՈՒՂԻՂ
Բելառուսին հասցվող մարդասիրական օգնության երկու երրորդը գալիս է ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք բուժակ, հայտնում է «BBC News»-ը:
Շաբաթ օրը Բաղդադի կենտրոնում լսված բարձր ձայները եղել են հրետանային համազարկեր, որոնք հնչել են նոր կառավարության ձևավորման պատվին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
Ամեն անգամ, երբ Ռուբինյանը և իր ոհմակը կախվում են Սերժի քաղաքական կապիտալից, այն աճում է. Աշոտյան
Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների արդյունքները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը սպասվում է մայիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում։