Բաժիններ՝

Եվրահանձնաժողովից հայտնել են, որ ԵՄ-ում նավթի և գազի ներմուծման ծախսերն աճել են 30 միլիարդ եվրոյով

Նավթի և գազի ներմուծման Եվրամիության ծախսերն ավելի քան 30 միլիարդ եվրոյով աճել են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Հանածո էներգապաշարների գնումների ԵՄ ծախսերը հակամարտության սկզբից ի վեր աճել են ավելի քան 30 միլիարդ եվրոյով», – ասել է նա։

Հանձնակատարն ընդգծել է Եվրահանձնաժողովի այն պնդումը, որ պետք է արագացվի ԵՄ-ի էներգետիկայի անցումն այլընտրանքային աղբյուրների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031