Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմն ԱՄԷ-ին հասցված հարվածներից հետո
Պակիստանը դատապարտում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքին հարվածներ։ Ըստ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի՝ անհրաժեշտ է ապահովել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի պահպանումը և երկխոսության համար հնարավորություն ստեղծել։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում:
«Պակիստանը վճռականորեն դատապարտում է անցյալ գիշեր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումներն Արաբական Միացյալ Էմիրություններում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա…. Չափազանց կարևոր է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի՝ երկխոսության համար անհրաժեշտ դիվանագիտական տարածություն ապահովելու նպատակով, որը տանի տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության», – գրել է նա՝ աջակցություն հայտնելով էմիրաթցիներին և ԱՄԷ կառավարությանն «այս դժվարին պահին»։
Մայիսի 4-ին ԱՄԷ-ն ենթարկվել է հրթիռակոծումների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Դրա հետևանքով Ֆուջեյրայի էմիրության նավթավերամշակման համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄԷ-ն հարվածների համար մեղադրել է Իրանին և խոստացել է պատասխան տալ գրոհին։



