«Եթե արդյունք չլինի, ԵՄ գագաթնաժողովը կդառնա թանկ, բայց անիմաստ միջոցառում». Արման Թաթոյան
«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Երևանում անցկացվող գագաթնաժողովը պետք է ունենա կոնկրետ արդյունքներ։
Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձի իրավունքը միջազգայինորեն ամրագրված է, և անհրաժեշտ է այդ հարցը դարձնել միջազգային օրակարգի մաս՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։
Թաթոյանը նաև ընդգծել է, որ առանց հստակ քայլերի այսպիսի միջոցառումները կարող են մնալ միայն «գեղեցիկ, բայց անիմաստ»։



