ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող բոլոր ծովային երթևեկության շրջափակումը։
Ապրիլի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է որակել Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ Ռուսաստանից նրանց ենթադրաբար անհրաժեշտ պաշտպանության համար։
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության նախագահ Պետեր Մադյարը պնդում է, որ երկիրը կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ գյուղի, Կարբի գյուղից Սպիտակի ոլորաններ ընկած հատվածները, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արմեն Աշոտյանը գրում է. «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Փաշինյան տես, հույսը միշտ հաղթում է:
Օրբանը հավելել է, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային՝ լինելով ընդդիմություն։
Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագը սկսվում է թափորից հետո, երբ պատարագիչը կրկին խորան է բարձրանում և տևում է այնքան ժամանակ, մինչ սարկավագն ազդարարում է. «Մի ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից և մի ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս»: Կոչվում է Ճաշու պաշտոն, որովհետև կազմում է ժամերգության մասերից մեկը (Ճաշու) և Վերջին Ընթրիքի նմանողությամբ Պատարագի այս հատվածում Սուրբ Գրքից ընթերցումներ են կատարում: Ճաշու պաշտոնը խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը:
Կազմվել է Թուրքիայի նահանգների բնակչության խոսույթի քաղաքավարության մակարդակը գնահատող վարկանիշային ցուցակ։ Պրոֆեսոր Բեհչեթ Յալըն Օզքարայն իրականացրել է հետազոտությունը, որին մասնակցել է 15.000 քաղաքացի։
Բուսական թեյը՝ երիցուկով կամ դարչինով, կարող է լինել երեկոյան ժամերին առողջարար այլընտրանք քաղցր ըմպելիքներին: Այս մասին Eating Well-ի հետ զրույցում բացահայտել է սննդաբան Թրեյսի Լոքվուդ Բեքերմանը:
Մտահոգիչ տեղեկություններ են գալիս Ռուսաստանից. Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը», ներմուծված կոնյակի նմուշների չնախատեսված ստուգումից հետո դատական հայց է ներկայացրել «Պռոշյանի կոնյակի գործարանի» նկատմամբ՝ վերջինիս ռուսական շուկա արտահանման լիցենզիայից զրկելու պահանջով։ Պատճառաբանությունն այն է, որ ստանդարտներին ու տեխնիկական պարամետրերին անհամապատասխան արտադրանք են մատակարարել։
Ամփոփվեց Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որը միտված է վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն
Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի ելույթների ժամանակացույցը:
Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3,371 զnhերի ինքնությունը
Վիրավորների թիվը 13 է։
«Դասեր» հաղորդաշարում Դավիթ Սարգսյանի հյուրերը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն են։
Այնպիսի տպավորություն է, կարծես դիտում ենք Համլետ Մանուկյանի ելույթը 1.5 անգամ արագացված ռեժիմով, այնպես չէ՞։ Երկու ոսկե մեդալ վեց օրում։
Պակիստանում ամերիկա-իրանական բանակցությունների ձախողումից հետո Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը մարտունակությունը բարձրացնելու հրաման է տվել։
Ցանկացած պատրվակով որևէ ռազմանավի մոտեցումը Հորմուզի նեղուցին կհամարվի հրադադարի ռեժիմի խախտում։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված երգչուհի Սեդա Սեյրանյանն է:
Նա նաև նշել է, որ իրենց կարմիր գիծը Իրանի ժողովրդի ազգային շահերն ու իրավունքներն են։
Ըստ նրա, Եվրոպան փորձում է տնտեսության մեջ իր կարճատես որոշումները քողարկել գաղափարախոսությամբ՝ այն պնդմամբ, թե ՌԴ-ն «դժոխքի ծնունդ է և սպառնալիք ԵՄ-ի համար»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանը խոսեց Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման մասին: Վերջինս նկատեց՝ Փաշինյան-Պուտին հանդիպումներից դա, թերևս, ամենակոշտն էր. դա էր հուշում հանդիպման լեյտմոտիվը:
ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ Ջարեդ Քուշները, Սթիվ Ուիթքոֆը և տեխնիկական խումբը նույնպես հեռացել են Իսլամաբադից։
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե:
«Հիմա փոքր ու միջին բիզնեսին շատ է խանգարում մեծ սուպերմարկետների անկառավարելի աճը, իհարկե, լավ է, որ սուպերմարկետներ են բացվում, բայց որտեղ բացվում է մեկ սուպերմարկետ, ապա այդ տարածքում մոտ 500 մետր շրջանագծով փոքր խանութները փակվում են, եթե նույնիսկ այդ պահին չեն փակվում, ապա որոշ ժամանակ անց փակվում են»։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իր նախկին սպառնալիքը՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, Իրանին բերեց բանակցությունների սեղանի շուրջ։