Բաժիններ՝

Այրվել է Նյու Յորքի ամենահին եկեղեցին, տուժել է 6 փրկարար

Նյու Յորքի դատարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 19-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է մոտակայքում: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։

Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալով՝ հրդեհը բռնկվել է ապրիլի 23-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում (տեղական ժամանակով), հոգևորականների համար նախատեսված երկհարկանի կառույցում, այնուհետև տարածվել է դեպի եկեղեցի (երկուսն էլ կառուցվել են ավելի քան 100 տարի առաջ):

Պաշտոնական տվյալներով՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են հրշեջ եւ շտապ բժշկական ծառայության 270 աշխատակիցներ, տուժել է 6 փրկարար, հրշեջներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել տանիքի փլուզման հետևանքով:

Իրավապահները պարզում են հրդեհի պատճառները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930