Քաղաքականությամբ չեմ զբաղվելու. Էմանուել Մակրոնը` իր ծրագրերի մասին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հնարավոր է` հեռանա քաղաքականությունից։ Նրա ելույթը Նիկոսիայում ֆրանս-կիպրական դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հեռարձակվել է Ելիսեյան պալատի` X սոցցանցի էջում։
Այս հայտարարությունը, RTL-ի, BFMTV-ի և Le Parisien-ի կարծիքով, միանշանակ ցույց է տալիս, որ Մակրոնի մտադիր չէ շարունակել քաղաքական գործունեությունը նախագահական ժամկետի ավարտից հետո։
Ավելի ուշ, երբ Մակրոնը ժամանել է Այա Նապա` ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, նրան հարցրել են, թե ինչ է անելու իր ժամկետի ավարտից հետո։ Մակրոնը պատասխանել է, որ մտադիր չէ մեկնաբանել ո՛չ իր անձնական ծրագրերը, ո՛չ ֆրանսիական քաղաքական կյանքի մանրամասները։
«Մինչ այդ չեմ զբաղվել քաղաքականությամբ և չեմ զբաղվի հետո», – հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2027 թվականի ապրիլին։ Հստակ օրը դեռ հայտարարված չէ. քվեարկությունը պետք է տեղի ունենա Մակրոնի լիազորությունների ավարտից (2027 թվականի մայիսի 13) մոտավորապես 20-35 օր առաջ։



