Հայտնի է «Չելսիի» գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն
«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան հանդիսանում է «Չելսիի» գլխավոր մարզչի ամենահավական թեկնածուն, հաղորդում է talkSPORT-ը: Անգլիացի Լիամ Ռոսենյորը երեկ հեռացվել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Հավանական թեկնածուների թվում են «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն, «Պորտուն» գլխավորող Ֆրանչեսկո Ֆարիոլին, ինչպես նաև Ֆիլիպե Լուիսը և Էդին Տերզիչը, սակայն Իրաոլան ամենանախընտրելի թեկնածուն է: Բասկ մարզիչն արդեն պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտին իր ներկայիս ակումբից հեռանալու մասին: Իրաոլան նախկինում մերժել էր «Քրիսթալ Փելեսի» առաջարկը:



