Փաստաբանների գործունեությունը խոչընդոտվում է, մի մասին են թույլ տվել մտնել. Մարիաննա Ղահրամանյան
Արդեն 15 անձ է բերման ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, ավելի ուշ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Էլի մեղադրանքը նույնն է, իբր թե բարեգործության արգելքն է խախտել, սա արդեն ձեռագիր է։ Իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բարեգործության միջոցով փորձում է հակաօրինական գործունեություն իրականացնել»,–ասաց նա։



