Որքան են վաստակում Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաները

Վրաստանում բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների աշխատավարձը 50 կամ ավելի անգամ բարձր է կենսաապահովման նվազագույն աշխատավարձ համարվող 284 լարիից, իսկ կենսաթոշակից՝ 40 կամ ավելի անգամ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վերջին տարիներին «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունել է օրենք, ըստ որի` ամեն տարի բարձրանում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։ Միայն այս տարի վարչապետի, նախագահի և խորհրդարանի խոսնակի աշխատավարձը բարձրացել է 1400 լարիով՝ հասնելով 16 հազար լարիի։

Ամենաբարձր աշխատավարձը (ամսական 16 հազար լարի) բյուջեից ստանում են՝

  • Վարչապետ Իրակլի Կոբախիձեն,
  • Նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին,
  • Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին,
  • Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիան,
  • Գերագույն դատարանի նախագահ Նինո Կադագիձեն։

Համեմատաբար ավելի քիչ՝

  • Նախարարներ,
  • Նրանց տեղակալներ,
  • Խորհրդարանի փոխնախագահ,
  • Խորհրդարանական խմբակցությունների նախագահներ,
  • Պատգամավորներ։

Ավելի կոնկրետ`

  • Նախագահ` 16 հազար լարի,
  • Վարչապետ` 16 հազար լարի,
  • Նախարար` 16 հազար լարի,
  • Նախարարի առաջին տեղակալ 13 հազար 600 լարի,
  • Փոխնախարար` 11 հազար 600 լարի,
  • Խորհրդարանի նախագահ` 16 հազար լարի,
  • Խորհրդարանի փոխնախագահ` 14 հազար 400 լարի,
  • Խմբակցության (ֆրակցիայի) նախագահ` 13 հազար 600 լարի,
  • Պատգամավոր` 12 հազար 800 լարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930