ՔՊ-ի ականջներից բռնած քարշ տվեք ռացիոնալ բանավեճի ասպարեզ». Արա Սահակյանը՝ ընդդիմությանը

Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում՝ «ԱՌԱՋԱՐԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ» վերտառությամբ գրառում է տարածել, որում ասված է. «Այս պահի դրությամբ պարտվում եք։
Իշխանության համար պայքարը տեղափոխեք քաղաքական-գաղափարախոսական դաշտ։ ՔՊ-ի ականջներից բռնած քարշ տվեք ռացիոնալ բանավեճի ասպարեզ։ Ընդդիմությունը պատասխան պահանջողն է, իշխանությունը` պատասխան տվողը։

Տվեք ՔՊ-ի 8-ամյա կառավարման արդյունքների հաշվեկշիռը և նրա նոր նախընտրական ծրագրի գնահատականը։ Վեր հանեք նախկին ծրագրի չկատարած խոստումները։

Հիշեք` կեղծիքի, լեզվակռվի, հայհոյախոսության մեջ ՔՊ-ն անգերազանցելի է, որովհետև այդտեղ է նա պատսպարվում, որպեսզի պատասխան չտա իր հանցավոր սխալների համար։

Դադարեցրեք երկպառակությունը։ Ստեղծեք ամենօրյա ռեժիմով գործող հաղորդակցության ուղիներ` իրականացրեք համատեղ հրապարակային գործողություններ, հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ներդաշնակեցրեք միջազգային գործընկերների հետ աշխատանքը, համաձայնեցրեք ընտրախախտումների կանխարգելման և մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկվելու, ապօրինի հետապնդվող անձանց աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930