Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում համերաշխության մթնոլորտ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։

«Թող այս տոնը Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության խորհրդանիշ՝ բերելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ ձեր ընտանիքներին ու համայնքին։

Հայաստանում եզդիական համայնքին առնչվող խնդիրները հասցեավորում եմ ամենօրյա ռեժիմով:

Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում առանձնակի կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների լիարժեք երաշխավորումը։

Կարևորում եմ յուրաքանչյուրիս շարունակական և հետևողական աշխատանքը՝ ուղղված մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք ապահովմանը և արդյունավետ պաշտպանությանը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա արժանապատիվ կյանք և ինքնության ազատ արտահայտման հնարավորություն։

Շնորհավոր Մալաքե Թաուս»,- ասվում է ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930