Թրամփը քննադատել է Հռոմի պապին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին։

«Լևոն Պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում», – գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

Թրամփը Հռոմի պապին քննադատել է նաև «միջուկային զենքերի հարցում թույլ լինելու» համար՝ այն բանից հետո, երբ Պապը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը «ամբողջովին անընդունելի» է։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930