Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի առաջարկած հրադադարի ռեժիմը, սակայն պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ում։

«Ուկրաինան հետևելու է լռության ռեժիմին և գործելու է բացառապես հայելային։ Երկնքում, ցամաքում և ծովում ռուսական հարվածների բացակայությունը կնշանակի մեր պատասխանների բացակայություն։ Ուկրաինական բանակը պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իրենց գործողությունների հայելային բնույթի և Զատիկից հետո ևս հրադադարի հնարավոր երկարաձգման մասին տեղեկությունը հասցվել է ռուսական կողմին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը հրադադար պահպանել։ Ավելի վաղ հրադադարի առաջարկով հանդես էր եկել Ուկրաինայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930