Թուրքիան և Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում նոր պայմանագիր են կնքել

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում նոր համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել, որը նպատակ ունի զարգացնել ռազմավարական կարողությունները և վերափոխել էկոհամակարգը: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ սոցիալական մեդիայում կատարած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը:

«Ռազմարդյունաբերության մեջ ամբողջական էկոհամակարգային մեր մոտեցումն այժմ հասել է մի մակարդակի, որտեղ այն միջազգային ճանաչում ունի ոչ միայն հարթակի և արտադրանքի մշակման հնարավորությունների, այլև կորպորատիվ կառուցվածքի, կառավարման մոդելի և կայուն արդյունաբերականացման ըմբռնման առումով»,- նշել է նա:

Գրառման համաձայն՝ Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչության ղեկավարի օգնական Հաքան Քարաթաշը, իսկ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության անունից՝ գերատեսչության ղեկավարի օգնական Հիդայեթ Ազիմովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930